Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 12-րդն է
Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի հրապարակած դասակարգման նոր աղյուսակում 12-րդն է: Աշխարհի լավագույն հարյուրյակում ևս երկու հայ շախմատիստ կա: Գաբրիել Սարգսյանը 52-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը` 88-րդը:
Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
Շախմատի միջազագային ֆեդերացիան նաև ներկայացրել է 2019թ. «Գրան պրի» մրցաշարերի մասնակիցների կազմը: Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարող 21 շախմատիստները կմրցեն չորս մրցաշարերում: Առաջին մրցաշարը, որին կմասնակցի Արոնյանը, տեղի կունենա Մոսկվայում, մայիսի 16-30-ը: