Պակիստանի ԱԳՆ ղեկավարը Հնդկաստանի հետ խաղաղության հույս ունի
Պակիստանը հույս ունի, որ կհաջողվի խուսափել Հնդկաստանի հետ լայնածավալ ռազմական բախումից, հակառակ դեպքում այդ պատերազմը կհանգեցնի «երկկողմանի ինքնաոչնչացման», ասել է իսլամական հանրապետության ԱԳՆ ղեկավար Շահ Մեհմուդ Քուրեշին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ես հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա։ Դա երկկողմանի ինքնաոչնչացում կլիներ։ Պակիստանը երբեք չի ձգտում թեժացման, երբեք չի ձգտում թշնամական դիրքորոշում որդեգրել»,- ասել է Քուրեշին CNN հեռուստաալիքի հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ Պակիստանի իսլամական հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելուն պես Իմրան Խանը Հնդկաստանին հայտարարել է, որ «եթե նա դեպի խաղաղություն քայլ անի, մենք երկուսը կանենք»։