Արևմտյան Եվրոպայում փետրվար ամսվա համար ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել
Արևմտյան մի շարք երկրներում ՝ Բելգիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում ու Դանիայում օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել:
Այսպես. Բրյուսելում ու Լոնդոմում գրանցվել է 20°C ջերմություն: Փարիզում ջերմաստիճանի նոր ռեկորդը հասել է 19.3°C-ի: Ընդ որում, նշվում է, որ նախկինում այստեղ ռեկորդ է սահմանվել 1959 թվականին, որը բավականին ցածր է եղել ներկա ցուցանիշից՝ 17․6°C:
Բելգիական Դուրբ քաղաքում ցուցանիշն ավելի բարձր է եղել՝ 21․5°C: Իսկ
նախկինում՝ 1990 թվականին, նույն երկրի Լյոժե քաղաքում գրանցված ռեկորդը
եղել է 21.1°C:
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ ջերմաստիճանի աննախադեպ բարձրացման
ու տեղումների բացակայության պարագայում այս երկրներում մեծանում է տարբեր
հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը: Մարդկանց զգուշացվել է
այս ընթացքում ավելի ուշադիր լինել իրենց առողջության նկատմամբ: