Գյումրիում գտնվող հանրակացարանը փլուզվել է
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Գյումրի քաղաքում՝ Գարեգին Նժդեհ պողոտայի վրա գտնվող հայտնի հանրակացարանը փլուզվել է: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն նշված շենքում, որը վթարային է, երկու ընտանիք է ապրում: