Բուզանդի 1/3-ում գտնվող շենքում վարձակալների պայմանագրերում ի հայտ են եկել իրավախախտումներ. Կարապետյան
Բուզանդի 1/3-ում հասցեում գտնվող շենքում վարձակալների պայմանագրերում ի հայտ են եկել իրավախախտումներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի
քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
«Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացնում համայնքի սեփականություն հանդիսացող Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքում վարձակայութան կամ անհատույց հիմունքներով տրված տարածքների՝ պայմանագրերով ամրագրված եւ փաստացի առկա իրավիճակի համադրման նպատակով: Ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել առերեւույթ իրավախախտումներ: Տվյալները փոխանցվել են Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչություն»,–նշել է նա:
Հիշեցնենք, որ Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքում տեղակայված լրատվամիջոցները ծանուցում էին ստացել մեկ ամսվա ընթացքում 5-օրյա ժամկետում շենքը լքելու մասին։ Լրատվամիջոցները եւ ավագանու «Լույս» խմբակցության անդամները բարձրաձայնում են, որ այդ ծանուցումը հակասում է Երեւանի ավագանու այն որոշմանը, որով այդ շենքը անհատույց տրամադրվել է նշյալ լրատվամիջոցներին։