Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն տվեց Brexit-ի երկարաձգման պլանին
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի վարչապետ Թերեզա Մեյի առաջարկին, որով Մեծ Բրիտանիան լրացուցիչ ժամանակ է խնդրում, որպեսզի կարողանա Brexit-ի հարցով բանակցել ԵՄ-ի հետ, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ Մեյի առաջարկին կողմ է քվեարկել խորհրդարանի 502 պատգամավոր: Թերեզա Մեյի նոր պլանը հնարավորություն է տալիս երկարաձգել Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու գործընթացը:
Brexit-ը կերկարաձգվի, քանի որ վտանգ կա, որ կառավարության առանձին անդամներ կարող են ցուցադրական կերպով հրաժարական տալ:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել էր մինչև մարտի 12-ը խորհրդարանում անցկացնել Brexit-ի հարցով կրկնակի քվեարկություն։