Իտալիայում դայվինգով զբաղվող տղամարդը րոպեներ շարունակ փորձել է ազատվել իր վրա հայտնված «համառ» ութոտնուկից. (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է՝ ինչպես է Իտալիայում դայվինգով զբաղվող տղամարդը փորձում ազատվել իրեն կպած ութոտնուկից:
YouTube-ի Caters Clips ալիքում հրապարակված տեսանյութում ջրային կենդանին կիպ փաթաթվել է իտալացու մեջքին՝ շարունակելով նրա վրա մնալ անգամ այն բանից հետո, երբ տղամարդն արդեն դուրս էր եկել ջրից:
Ի վերջո, համառ ութոտնուկից ազատվելու համար տղամարդը ծախսել է մոտ 3 րոպե: