«ՏԷՑ-ի կռուգ»–ում հրազենային վնասվածք ստացած երիտասարդի վիճակը դեռ ծանր է
Փետրվարի 25–ի գիշերը Էրեբունիում հնչած կրակոցների հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած 28–ամյա Կարո Կարապետյանի վիճակը ծանր է, նա շարունակում է գտնվել «Էրեբունի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին News.am–ին հայտնեց ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը։ Նա նշեց, որ հիվանդին միացված է արհեստական շնչառության սարք։ Կարապետյանն ըստ բժշկի՝ գիտակցության որոշակի նշաններ է ցույց տվել։
Հիշեցնենք, որ փետրվարի 25–ին կրակոցներ են հնչել Էրեբունու «ՏԷՑ-ի կռուգ» կոչվող վայրում, ինչի հետևանքով տարբեր ԲԿ–ներ են տեղափոխվել 3 անձինք։ Տուժածներից երկուսի վիճակը բժիշկների գնահատմամբ՝ բավարար է։