Կլոդ Մոնեի «Դուքսերի պալատ» կտավն աճուրդում վաճառվել է ավելի քան 36 մլն դոլարով
Լոնդոնում Sotheby’s աճուրդի տան կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկի՝ ֆրանսիացի Կլոդ Մոնեի «Դուքսերի պալատ» կտավը վաճառվել է 36․4 մլն դոլարով։ Այս մասին հայտնում են աճուրդի տան ներկայացուցիչները։ Գնորդը ցանկացել է անհայտ մնալ։
Մոտ 7 մլն դոլարով էլ վաճավել է բելգիացի սյուրռեալիստ Ռենե Մագրիտի «Առավոտյան աստղ» աշխատանքը։
Ընդհանուր առմամբ աճուրդի տանը հաջողվել է վաճառել ավելի քան 116 մլն դոլարի արվեստի գործեր։