Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները կմեկնեն ԱՄՆ
Հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները երկամսյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն ԱՄՆ-ում:
Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանն ու Նարեկ Աբգարյանը մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ վաղը կմեկնեն ԱՄՆ: Հաղորդվում է, որ Punch Boxing Promotions-ի հայ բռնցքամարտիկները շուրջ 2 ամիս կմարզվեն և սպարինգ մենամարտեր կանցկացնեն Միացյալ Նահագներում: