230-250 մլն դրամ հարկային պարտավորությունը. ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել Գագիկ Խաչատրյանի ընկերությունում
«Գագիկ Խաչատրյանի հետ որևէ հարաբերություն չունեմ, բիզնեսները գտնվում են ընդհանուր հարկման դաշտում, մենք ստուգումներ ենք իրականացրել և դրանց արդյունքում լրացուցիչ հարկային պարտավորություններ ենք առաջադրել և գանձել»,- ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադառնալով ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի բիզնեսներին:
ՊԵԿ նախագահը նշել է, որ խատումներ էին արձանագրվել՝ մասնավորապես «Ապեյրոն» ընկերության հետ կապված 230- 250 միլիոն դրամ հարկային պարտավորություն էր առաջադրվել, որը վճարվել էր:
Նրա խոսքով՝ այս պահին Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է իրականացնում ավելի քան 1600 ընկերություններում, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում: