Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման դեմ բողոքի քննությունը դարձյալ հետաձգվեց
Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման դեմ բողոքի քննությունն այսօր՝ փետրվարի 25-ին, դարձյալ հետաձգվեց։
Նա նշեց, որ դատական նիստը հետաձգվել է քննիչի և մեղադրող դատախազի
բացակայության պատճառով։ Նշենք, որ 2018թ. դեկտեմբերի 11-ից առ այսօր Երևան
քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը չի
քննում Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման դեմ բողոքը։
Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում
կայացրեց։
Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող
Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է 2018թ.
դեկտեմբերին։
Նա, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է
ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):
Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն
Հարությունյանին կալանավորելու որոշում էր կայացրել նաեւ 2018թ. նոյեմբերի
2-ին՝ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով
ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար։ Սակայն դեկտեմբերի 12-ին
Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի որոշումն ու վերացրել
Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի
որոշումը։
Վահագն Հարությունյանն, որ գտնվում է հետախուզման մեջ, այս տարվա
հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարեւոր
գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից: