Ռումինիայում արված նկարը շարունակում են տարածել կեղծ տեղեկատվությամբ. «նկարում հայեր չեն». Նաիրի Սարգսյան. (լուսանկար)
Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը իր Facebook-ի էջում գրել է.
«Ֆեյսբուքում շատ արագ տարածվում է ձյան վրա ոտաբոբիկ կանգնած երեխայի նկարը: Թեև մեկնաբանություններում բազմաթիվ օգտատերեր գրել են, որ նկարը արված է Ռումինիայում, բայց մարդիկ շարունակում են այն տարածել, ոմանք քննադատում են իշխանություններին:
Էջը կառավարողն էլ գիտի, որ նկարում հայեր չեն, քանի որ 3 օր առաջ տեղադրել էր նույն վայրում արված վիդեոն:
Հայաստանում նույնպես, ցավոք սրտի, դեռևս կան ծայրահեղ աղքատ ընտանիքներ, բայց խնդրում եմ նկարը share անելուց առաջ կարդացեք մեկնաբանությունները, որ ակամայից չդառնաք #fakenews տարածող»: