Լքված վիճակում ենք. գործարարի ելույթը բարկացրեց Փաշինյանին (տեսանյութ)
Հայաստանում իսկապես նոր գործարար հնարավորություններ կան, և մեզ մնում է աջակցել նրանց: «Իմ քայլը՝ հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի ավարտին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ-ում մինչև հիմա գործընկերային նախագծերը ձախողվել են, բայց այստեղ մենք տասնյակ նախագծեր տեսանք, որոնք գործընկերային տրամաբանության մեջ կլինեն շատ հաջողակ»,- նշեց նա:
Նրա նկատառմամբ՝ նախկինում հաճախ է ասվել, որ գործընկերային նախագծերն ավարտվում են իրար խաբելով, «գցելով», նշեց նաև, որ նոր Հայաստանում արդեն ամեն գործընկեր պետք է պատասխանատվությամբ վերաբերվի իր մյուս գործընկերոջը:
«Բոլորս պետք է ջանք գործադրենք, որ նոր ՀՀ-ում նոր տրամաբանություն աշխատի»,- ասաց նա:
Մանրամասն` տեսանյութում: