Դիմա Բիլանը համերգ է տվել ոտքի կրկնակի կոտրվածքով
Դիմա Բիլանը հայտնել է, որ համերգ է տվել Սանկտ Պետերբուրգում՝ անտեսելով ոտքի կրկնակի կոտրվածքը, թեև վիրաբույժները նախազգուշացրել էին վտանգի մասին:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ երգչի խոսքով՝ սայթաքել է սառույցի վրա, ինչի հետևանքով էլ վնասվածք է ստացել: Հաջորդ օրը նրան վիրահատություն են նշանակել, սակայն համերգի պատճառով նա տեղափոխել է վիրահատությունը:
«Վիրահատությունը որոշեցի անել շոուից հետո, թեև բժիշկները խիստ դեմ էին: Եվ դա հերոսություն չէ», - Instagram-ում գրել է Բիլանը՝ շնորհակալություն հայտնելով երկրպագուներին աջակցության համար: