Փարիզում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել
Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Այս մասին հայտնել է BFM TV-ն:
Փարիզում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ, այն բանից հետո, երբ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր են նետել:
Ոստիկանության գործողությունների արդյունքում տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել:
«Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները Ֆրանսիայում սկսվել էին դեռ անցած տարվա նոյեմբերից, երբ ֆրանսիայում բարձրացավ վառելիքի սակագինը: