NASA-ում ցույց են տվել Ուլտիմա Տուլե աստղակերպի ամենամանրամասն լուսանկարը
NASA-ի մասնագետները հրապարակել են Ուլտիմա Տուլե աստղակերպի այսօրվա դրությամբ ամենահստակ լուսանկարը, որը 2019թ․ սկզբին արվել է NASA-ի New Horizons սարքի կողմից՝ հայտնում է Gazeta-ն։
Լուսանկարն արվել է LORRI տեսախցիկով՝ 6,5 ժամվա ընթացքում՝ մինչեւ հունվարի 1-ին աստղակերպին նրա առավելագույն մոտենալը, եւ ունի պիքսելի համար 33 մ թողունակություն։
Այդ ժամանակ մարմնի հեռավորությունը եղել է 6628 կմ։
Նոր լուսանկարում կարելի է տեսնել աստղակերպի ռելիեֆի նախկինում չերեւացող առանձնահատկությունները։ Դրանց թվում մի քանի խորհրդավոր կլոր գոյացություններ կան, ինչպես նաեւ՝ բազմաթիվ մանր մութ խոռոչներ։