Հարավային Կարոլինայում դպրոցականներին ստիպել են «ստրուկների երգի» տակ բամբակ հավաքել
Ամերիկյան Հարավային Կարոլինա նահանգից 10-ամյա դպրոցականի մայրը պատմել է, որ իր որդուն դաշտում տարրական դասարանների աշակերտների զբոսանքի ժամին ստիպել են բամբակ հավաքել «ստրուկների երգի» տակ՝ հայտնում է Fox News-ը։
Ընդ որում, դպրոցում հայտարարել են, որ այդ միջոցառումը նվիրված է եղել Մեծ դեպրեսիայի ժամանակաշրջանին։
Ջեսիկա Բլանշերը, ում որդին հաճախում է Ռոկ Հիլում գտնվող Էբենեզեր Ավենյուի դպրոց, ասել է, թե ինքը «մահացու գունատվել է»՝ իմանալով, որ դաշտում զբոսանքի ժամանակ իր որդուն ստիպել են բամբակ հավաքել։
«Ես աֆրոամերիկուհի եմ, եւ իմ նախնիները հավաքել են բամբակ։ Մի՞թե ես կուզեմ, որ իմ որդին բամբակ հավաքի եւ դա զվարճալի համարի»,- վրդովվել է նա։