Իրանը պատրաստ է անակնկալ մատուցել Թրամփին նավթի ոլորտում պատժամիջոցների ուժեղացման դեպքում. Զարիֆ
Թեհրանը պատրաստ է զարմացնել ԱՄՆ-ին նավթի ոլորտում պատժամիջոցների խստացման դեպքում, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Basler Zeutung-ի հետ հարցազրույցում.
«Ես չեմ ասի, թե դա ինչ մեթոդներ են: Թրամփը սիրում է անկանխատեսելիության տարրը, այդ իսկ պատճառով մենք իրեն կզվարճացնենք»:
Իրանի ԱԳՆ ղեկավարը նաև կոչ է արել միջազգային հանրությանը Թեհրանի հետ համագործակցության հարցերում հիմնվել սեփական շահերի վրա, և մտածել այն ուղղությամբ, թե ինչ կլինի, եթե ԱՄՆ-ն արգելի Եվրոպային Չինաստանի հետ առևտուր անել:
Զարիֆի խոսքով՝ Իրանը ոչ բավարար է համարում եվրոպական INSTEX մեխանիզմի գործարկումը, որը նախատեսված է առևտրային գործարքների համար ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու նպատակով, քանի որ երկիրը առաջին հերթին օտարերկրյա ներդրումների կարիք ունի, իսկ պատժամիջոցները խանգարում են շուկայում օտարերկրյա ընկերությունների հայտնվելուն: