Իլոն Մասկը մեմերի տեսություն է կատարել․ նրա արձագանքը զվարճացրել է լսարանին
Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը Youtube-ում ամենահանրահայտ բլոգերի PewDiePie ալիքում Meme Review՝ թարմ մեմերի տեսություն է անցկացրել՝ հայտնում է «Մեդուզա»-ն։
Երկրորդ հաղորդավար է դարձել «Ռիկ եւ Մորտի» սերիալի սցենարի հեղինակ եւ դերասան Ջասթին Ռոյլանդը։
Հոլովակի անվանման մեջ ասվում է, որ Meme Review-ն վարում է դերասան Ուիլ Սմիթը, սակայն դա ընդամենը կատակ է։ Իրականում տեսությունն արել է հենց Մասկը, ով հայտնի է մեմերի հանդեպ իր սիրով։ Մասկը եւ Ռոյլանդը մեմերը գնահատել են 10 բալանոց սանդղակով, եւ ամենաբարձր գնահատականը ստացել է «ցանկակցած ուղղությամբ գնալ կարողացող» թագուհու մասին մեմը։ Ռոյլանդը միանգամից չի հասկացել բառախաղը՝ անգլերեն bishop-ը ոչ միայն եպիսկոպոս է նշանակում, այլեւ շախմատային փիղ։