«Խփում էր ու ասում էր՝ վնաս կտամ». Համաներմամբ ազատ արձակված տղամարդը անչափահաս զարմիկին սովորեցրել էր գողություն անել (տեսանյութ)
Էջմիածնի Չարենցի թաղամասում գողություն էր կատարվել. անհայտ անձը մտել էր երկու առաձնատներ ու գողացել կենցաղային տարբեր իրեր: Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է նույն թաղամասի 14-ամյա բնակիչը:
Նա ոստիկանությունում պատմել է հետեւյալը. «Հոպարս ա ասել, որ անեմ, ինքը ձեւերը սովորացրել ա՝ ինչպես բացեմ փականները: Ինքը ստիպում էր, որ էթամ գողություն անեմ: Խփում էր ու ասում էր՝ վնաս կտամ, եթե ես դա չանեմ»:
Տղայի հորեղբայրը ամիսներ առաջ համաներմամբ ազատ էր արձակվել կալանավայրից:
Տղայի մայրը այս ամենի մասին իմացել է ոստիկանությունում. «Հարցնում էի՝ ինչ եք անում իրար հետ: Ասում էր՝ հեչ, մամա, ուղղակի նստում ենք գարաժում խոսում ենք: Ասեցի՝ իրա ջրերը չընկնես: Հետո բանից պարզվել ա, որ տեգրս երեխուն սովորեցրել ա պատդվալ մտնելը: Չեմ ուզում իմ երեխուն անգամ բարեւ տա»: