Համացանցում հայտնվել է թմրաբարոն Պաբլո Էսկոբարի «ամրոցի» փլուզման տեսանյութը (տեսանյութ)
1600 մարդուց բաղկացած ամբոխը, որոնց թվում՝ թմրաբարոն Պաբլո Էսկոբարի զոհերի ընտանիքները, հետեւել են Մեդելինում նրա տան փլուզմանը՝ հայտնում է BBC News-ը։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես են պայթեցնելով գետնին հավասարեցնում Էսկոբարի «ամրոցը»։ Ներկաները ծափահարում եւ ուրախանում են։
Հայտնում են, որ «թմրանյութերի արքայի» տան տեղում նրա զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կտեղադրվի։