Եգիպտոսի դատարանը պնդում է, որ եպիսկոպոսին սպանած որկու վանականները մահապատժի ենթարկվեն
Եգիպտոսի դատարանը հանդես է եկել եպիսկոպոսին սպանած երկու վանականներին՝ Վաել Սաադին և Ռասմի Մանսուրին մահապատժի ենթարկելու առաջարկությամբ՝ հայտնում է Reuters-ը։
Դրա հետ կապված՝ դատավորը դիմել է երկրի գլխավոր մուֆթիին, ով քննում է պատժի առավելագույն չափի հետ կապված բոլոր դեպքերը եւ սովորաբար հաստատում դրանք։
Վանականները մեղադրվում են 64-ամյա Եպիֆանիա եպիսկոպոսի սպանության մեջ, ով Կահիրեից 110 կմ հեռավորությամբ գտնվող Սուրբ Մակարիա եկեղեցու վանահայրն էր։
Դատական նիստի ժամանակ դատախազները հայտարարել են, որ Սաադը մետաղյա խողովակով հետեւից երեք անգամ հարվածել է վանահոր գլխին, իսկ Մանսուրն այդ ընթացքում պահակություն է արել բակում։
Դատավճիռը կհրապարակվի ապրիլի 24-ին, իսկ մինչ այդ մեղադրյալները կմնան բանտում։