Գյուղացու տանը քաշած օղին կարող է հայտնվել խանութում վաճառքի. Փաշինյանը սա շատ կարևոր համարեց (տեսանյութ)
Հարկային օրենսգրքի փաթեթով, խնդիր ենք դնում այնպիսի փոփոխություն կատարել, որ գյուղացիները կարողանան իրենց տանը օղի քաշել, այն շուկա հանել եւ դա լինի օրինական վաճառք, այդ թվում խանութներում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, Վանաձորում, «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նկատեց, որ այժմ գործող կարգավորումներով տնայնագործական գինու, օղու օրինական վաճառքի համար շատ բարդ սխեմա է գործում, որը փաստացի անհնար է դարձնում այդ գործընթացի իրականացումը:
«Սա շատ կարեւոր ուղղություն է եւ հնարավորություն կտա, որ ոչ միայն գաստրոտուրիզմը զարգացնել, այլեւ այնպիսի փոփոխություններ կանենք, որ գյուղացու տանը քաշած օղին ոչ բարդ ընթացակարգ անցնելուց հետո հայտնվի խանութում վաճառքի: Սա կարեւոր հնարավորություն է, որ պետք է ստեղծենք»,-ասաց նա: