Շոկոլադ՝ վարչապետին. «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ֆորումի մասնակցի նվերը
«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» գործարար ֆորումի մասնակից գործարարներից մեկը սեփական արտադրության շոկոլադ է նվիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով.
«Դուք մեր տաղավարն անտեսեցիք, հուսով եմ՝ կմոտենաք»:
Գործարարի խոսքին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, թե ոչ միայն այդ, այլև ոչ մի այլ տաղավար չի անտեսել:
«Անպայման մոտենալու ենք բոլոր տաղավարներին: Հուսով եմ՝ ձեր թեյից էլ փորձելու հնարավորություն կունենանք»,- ասել է վարչապետը: