«Գիտեմ, որ սա Շառլ Ազնավուրի հայրենիքն է». «Տաքսի» ֆիլմի աստղ Սամի Նասերին ժամանեց Երևան (տեսանյութ)
«Տաքսի» ֆիլմի աստղ, ֆրանսիացի հայտնի դերասան Սամի Նասերին րոպեներ առաջ ժամանեց Հայաստան: Դերասանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին մի շարք լրագրողներ, որոնց ֆրանսիացի աստղը ողջունեց Շառլ Ազնավուրի La Boheme երգով:
«Հայաստանի մասին շատ բան չգիտեմ, բայց ունեմ շատ հայ ընկերներ: Գիտեմ նաեւ, որ սա լեգենդար Շառլ Ազնավուրի հայրենիքն է»,-նշեց դերասանը` հավելելով, որ վաղը` փետրվարի 24-ին, ներկա է գտնվելու MIX FIGHT 40 խառը մենամարտերի մրցաշարին: Հենց սա է դերասանի երեւանյան այցի նպատակը։
Ի դեպ, Սամիի հետ Հայաստան է ժամանել նաեւ նրա եղբայրը` դերասան Բիբի Նասերին, որը հայտնի է «13-րդ թաղամասը» ֆիլմում իր դերով: