Ֆեյսբուքի ղեկավարության գաղտնի հաղորդագրությունները տարածվել են համացանցում
Աշխարհում ամենատարածված սոցիալական ցանցերից մեկի՝ Facebook-ի ղեկավար կազմի գաղտնի նամակագրությունը համացանցում է հայտնվել: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Հաղորդվում է, որ հրապարակված նամակների ցանկում են հայտնվել նաև սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի գաղտնի հաղորդագրությունները:
Գաղտնի նյութերի մեջ եղել են Facebook-ի և Six4Three-ի միջև ընթացող դատական գործին վերաբերող շուրջ 60 էջ նյութ, որոնք ներառել են նաև ընկերության ղեկավարության նամակագրությունները: Նշվում է, որ դրանք ցանցում առաջացած խափանումների մասին քննարկումներ են եղել: Նյութերը տեղադրվել են GitHub ռեսուսում: