Արտակարգ դեպք Երևանում. հետապնդել է 9-ամյա աղջկան և շքամուտքում անառակաբարո գործողություններ կատարել (տեսանյութ)
Նախորդ տարվա սեպտեմբերի 14-ի գիշերը մի քաղաքացի ոստիկանություն հաղորդում էր տվել, որ անհայտ անձը հետապնդել է 9-ամյա դստերն ու իրենց շենքի շքամուտքում փորձել անառակաբարո գործողություններ կատարել: Աղջիկն էլ բղավելով փախել է:
Ոստիկաններին հաջողվել է պարզել կասկածյալի ինքնությունը եւ բնակության վայրը: Պարզվել է, որ կասկածյալ Ա. Վ.-ն լքել է Հայաստանը եւ գտնվում է Ռուսաստանում: Ավելի ուշ նա վերադարձել է եւ բերման ենթարկվել ոստիկանություն:
Նա խոստովանել է, որ ինքն է շքամուտքում 9-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել: Տուժող աղջիկը ճանաչել է նրան: