Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները (տեսանյութ)
Ֆրանսիայում արդեն 15-րդ շաբաթն է՝ շարունակվում են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ցույցերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
Հազարավոր ցուցարարներ կրկին դուրս են եկել փողոցներ և պահանջել նախագահ Մակրոնի հրաժարականը: Բողոքի խոշոր ակցիաներ են անցկացվում ամբողջ երկրով մեկ: Ֆրանսիայի ոստիկանության տվյալներով՝ նախորդ շաբաթ բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան 41 հազար մարդ:
«Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները Ֆրանսիայում սկսվել էին դեռ անցյալ տարվա նոյեմբերից, երբ նախագահ Էմանուել մակրոնը բարձրացրեց վառելիքի գինը: