Հայաստանից ամիսը 50 հազար գառան արտահանման պոտենցիալ կա. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանից ամիսը 50 հազար գառան արտահանման պոտեցիալ կա, և մենք այդ պոտենցիալն իրականացնելու համար պետք է կարողանանք առաջին հերթին գյուղացիական փոքր տնտեսություններին վարկավորել, նրանց համար արոտների հասանելիության պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ վարկը վերցնեն ու հնարավորություն ունենան մթերել իրենց արտադրանքը իրենց շահավետ գնով, եկամուտ ստանալ, ի վիճակի լինել և´ վարկը փակել, և´ տնտեսությունն ընդլայնել:
Ձեր նշած հարցը մեզ համար շատ կարևոր է, և գյուղական բնակավայրերում աղքատության հաղթահարման կարևոր գործիք է: Շնորհակալ եմ այդ հարցը բարձրացնելու համար»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» գործարար ֆորումի ժամանակ, ի պատասխան հնչած այն առաջարկի, թե պե՞տք է մանր ապրանքային շուկան դոտացիայի ենթարկել և վերականգնել գյուղացիական տնտեսությունները: