Ինչպե՞ս ներդրողին բերել մարզ. հարց նախարարին
«Ներդրողը գնում է այնտեղ, որտեղ շահույթ կա: Ես համաձայն եմ, որ մարզերում ներդրողների ծախսն ավելի շատ է, քան մայրաքաղաքում, որտեղ կան ենթակառուցվածքներ, որտեղ ամեն ինչ հասանելի է, և բիզնեսի ծախսերն ավելի քիչ են: Երևանում շահույթ ստանալու հնարավորություններն ավելի շատ են, քան մարզերում: Բայց մենք մարզերում կարող ենք ներդրումները խրախուսել ոչ միայն արտոնյալ հարկային պայմաններով, այլև կոնկրետ խնդիրներ լուծելով, որը տվյալ բիզնեսի ծախսերը կարող է նվազեցնել: Մի տեղ կարող են լինել ենթակառոիցվածքները, մյուս տեղը` ուրիշ խնդիր:
Այդպիսի աջակցող միջոցներ կիրառենք, որպեսզի բիզնեսն իր ընդհանուր ծրագրի սահմաններւմ ճիշտ հաշվարկելով՝ ստանա էն շահութաբերության մակարդակը, որն ակնկալում է»,- ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» գործարար ֆորումի ժամանակ` ի պատասխան այն հարցի, թե ինչպե՞ս շահագրգռել ներդրողին և «ուղղորդել» մարզեր: