Արայիկ Հարությունյանը մասնակցել է բուհերի խորհուրդների նախագահների հետ թեյախմությանը
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել բուհերի խորհուրդների նորընտիր նախագահների հետ թեյախմությունից.
«Թեյախմություն՝ բուհերի խորհրդների նորընտիր նախագահների հետ
Երեկ տեղի ունեցավ նախադեպը չունեցող մի հավաք: Մատենադարանի նախասրահում հանդիպեցի Հայաստանի՝ պետության կողմից հիմնադրված բուհերի հոգաբարձուների խորհրդի նախագահաներին:
Յուրաքանչյուրիս համար այս հանդիպումը կարևոր էր, քանի որ առկա խնդիրների համատեղ քննարկումը թույլ է տալիս դրական փորձն անմիջապես կիրառել մյուս բուհերում:
Այս հանդիպումներն անցկացվելու են պարբերաբար»: