Մենք մեղվի պես բզզացող ազգ ենք. Վահե Բալուլյան
«Ոչ թե ոնց անեմ, որ խոչընդոտեմ, այլ ինչո՞ւ չանենք սա. այսպիսի մտածելակերպ պետք է լինի Հայաստանում, որպեսզի զարգանա ներդրումային ու բիզնես դաշտը: Ներդրումներ գրավողը պետք է լինի նախագծի հեղինակը` ինչո՞ւ գալ Հայաստան, ինչո՞ւ ներդրում անել: Ինքը պիտի գա, որովհետև այստեղ հնարավոր է գումար աշխատել,- «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» գործարար ֆորումի ժամանակ ասել է «Կանգուն» փորձագետների ակումբի համահիմնադիր Վահե Բալուլյանը:
Նրա խոսքով` դա չպետք է խոչընդոտվի պետության կողմից, այլ մենք պետք է կարողանանք ցույց տալ հնարավորությունները:
«Մենք մեղվի պես բզզացող ազգ ենք, ուր գցեք, մենք մի բան կստեղծենք, եթե չխանգարեն: Մենք անընդհատ ինչ-որ բան մոգոնում ենք լավ իմաստով»,- հավելել է բանախոսը: