Խոզի և տավարի մսի էժանացումը շարունակվում է. եթե այս անկումը շարունակվի, անասնաբուծությունը կդառնա ոչ եկամտաբեր
«Ժամանակ» թերթը գրում է.
Հայաստանում շարունակվում է խոզի և տավարի մսի էժանացումը: Սա լավ է սպառողների համար, քանի որ նրանք էժան մսամթերք են ձեռք բերում:
Բայց, մյուս կողմից, մսի էժանացումը հարվածում է այդ բիզնեսով զբաղվող ֆերմերներին, ովքեր մեծ վնասներ են կրում:
Մսի էժանացումը կապված է Ռուսաստանից և Բելառուսից մեծաքանակ ներկրումներով, և ըստ անասնապահությամբ զբաղվողների՝ եթե գնի անկման այս տեմպերը շարունակվեն, ապա խոզաբուծությունը արդեն դարձել է ոչ եկամտաբեր, նույնը սպառնում է նաև տավարաբուծությանը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: