Հայրենիքի պաշտպանի օրը նշում են «Հաղթանակ» զբոսայգում
Ռուսաստանում փետրվարի 23-ը նշվում է որպես «Հայրենիքի պաշտպանի օր»: Սովորության համաձայն՝ այն նշում են նաև Հայաստանում:
«Հաղթանակ» զբոսայգում հավաքվել են Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչներ։
Ներկաները ծաղիկներ են խոնարհում Անհայտ զինվորի հուշաքարին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին, որից հետո միջոցառումը կավարտվի հայ և ռուս զինծառայողների հանդիսավոր քայլերթով։