Արթուր Վանեցյանը՝ Գևորգ Կոստանյանին իր տեղակալ նշանակելու մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վերջերս մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն առաջիկայում նշանակվելու է ԱԱԾ տնօրենի տեղակալ: Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց՝ ճիշտ են արդյոք այդ տեղեկությունները:
«Այդ լուրերը իրականության հետ կապ չունեն։ Բայց ասեմ, որ Գևորգ Կոստանյանը պրոֆեսիոնալ իրավաբան է, բավականին փորձառու, և ես ուրախ կլինեմ երբևէ նրա հետ աշխատել»,- պատասխանեց Արթուր Վանեցյանը:
Մինչ այդ նշենք, որ իշխանություններն, այնուամենայնիվ, ցանկանում են Գևորգ Կոստանյանի մասնագիտական ունակություններն օգտագործել իրավական, ուժային ոլորտներում: Նկատենք, որ այս մոտեցումը միանգամայն ողջունելի է, քանի որ պետականաշինությունը քաղաքական սիմպատիաները պետք է մերժի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: