Ղազախստանի ազգային դրամի վրա այսուհետև ռուսերեն գրություններ չեն լինի
Ղազախստանի իշխանությունները փոխել են ազգային թղթադրամի և մետաղադրամի` տենգեի դիզայնը: Դրանց վրա այուհետև չեն լինի ռուսերեն գրություններ: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, հաղորդում է Lenta.ru-ն:
«Ազգային թղթադրամների և մետաղադրամների վրա արվող գրությունները պետք է լինեն միայն պետական լեզվով: Ղազախստանի Ազգային բանկի կողմից թողարկվող ներդրումային և կոլեկցիոն մետաղադրամների ձևավորման համար կարող են օգտագործվել օտար լեզուներով գրություններ»,- ասված է հրամանագրում:
Նշենք, որ նախկինում ղազախական տենգեի վրա ղազախերենին հավասար թույլատրվել է օգտագործել նաև ռուսերեն գրություններ: Ռուսերենը Ղազախստանում ունի պաշտոնական, բայց ոչ պետական լեզվի կարգավիճակ: Ըստ երկրի Սահմանադրության` այն կիրառվում է պետական բոլոր հաստատություններում:
2016 թվականին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պահանջել էր հրապարակային հեռացնել աշխատանքից այն պաշտոնյաներին, որոնք հրաժարվում են ռուսերեն խոսել: Սակայն նախորդ տարվա փետրվարին Ղազախստանի նախագահը հայտարարել էր, որ իշխանությունների` խորհրդարանի և կառավարության աշխատանքային լեզուն պետք է լինի ղազախերենը: