Ղազախստանի թղթադրամների և մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ
Ղազախստանի ազգային արժույթը՝ տենգեն, այսուհետ կթողարկվի միայն պետական լեզվով՝ ղազախերեն գրառումներով: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ուրբաթ հանրապետության նորմատիվ-իրավական ակտերիտեղեկատվա-իրավական համակարգի կայքում՝ «Ադիլետ»-ում:
«1995 թվականի մարտի 30-ին ընդունված «Ղազախստանի ազգային բանկի մասին»
օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ հրամայում եմ. հաստատել ղազախական ազգային
արժույթ տենգեի թղթադրամների եւ մետաղադրամների ձեւավորման նոր
հայեցակարգը»,-ասվում է փաստաթղթի տեքստում:
Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման օրից:
«Թղթադրամների եւ մետաղադրամների ձեւավորման մեջ կիրառվող գրառումների
տեքստը պետական լեզվով է: Ներդրումային մետաղադրամների եւ հուշադրամների
ձեւավորման մեջ թույլատրվում են օտարալեզու գրառումներ»,-նշվում է ղազախական տենգեի ձեւավորման նոր հայեցակարգում, որը հաստատվել էր 2018 թվականի դեկտեմբերի 12-ին:
Ավելի վաղ Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա հանդիպում էին
պետական լեզվով եւ ռուսալեզու գրառումներ: Ներդրումային մետաղադրամների եւ
հուշադրամների վրա նշված էր ինչպես պետական լեզվով, այնպես էլ ռուսալեզու
կամ օտարալեզու տեքստ: