Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղար Մաչեյ Լանգի հետ
Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը փետրվարի 21-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Մաչեյ Լանգի (Maciej Lang) հետ (պատասխանատու է տնտեսական դիվանագիտության, զարգացման համագործակցության, Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի քաղաքականության համար)։
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում նախատեսվող փոխադարձ այցերի օրակարգի ձևավորման և բովանդակային թեմաների ընդգրկման հարցեր։ Առանձնակի ուշադրության են արժանացել երկրների ներքին համաչափ զարգացման հարցերը և այդ առումով անդրադարձ է կատարվել Լեհաստանի համապատասխան դրական փորձառությանը։
Երկուստեք արժևորվել են Հայաստանի և Լեհաստանի հարաբերությունների ներկա մակարդակը և նախանշվել հետագա քայլերն ու անելիքները։