Մասիսի քաղաքապետի գործը դատախազությունը հետ է ուղարկել ՔԿ՝ լրացուցիչ նախաքննության
Մասիսի քաղաքապետի և մյուսների քրեական գործը դատախազությունը հետ է ուղարկել նախաքննական մարմին` լրացուցիչ նախաքննության, քննչական ու դատավարական
գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Հիշեցնենք, որ օրերս Քննչական կոմիտեն հայտարարել էր նախաքննությունն ավարտելու մասին, ինչից հետո գործն ուղարկվել էր դատախազություն` մեղադրական եզրակացությունը հաստատելու համար։
Հիշեցնենք, 2018 թվականի ապրիլին խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ, ըստ իրավապահների, տեղի էր ունեցել խուլիգանական դրդումներով բռնություն։ Մեղադրանք է առաջադրվել 11 հոգու, այդ թվում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին: