ՏՄՊՊՀ-ն բացահայտել է մրցակցության ոլորտի մի շարք խնդիրներ
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ընթանում են քննարկումներ մրցակցության ոլորտի օրենսդրական խնդիրների շուրջ։ Այս մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքէջը:
Նշվում է, որ մրցակցության մի շարք խնդիրներ բացահայտվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում։ Հանձնաժողովի կողմից բարձրաձայնված հարցերին համապարփակ լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գլխավորում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Աշխատանքային խմբում ներգրավված են մի շարք նախարարությունների և պետական այլ կառույցների ներկայացուցիչներ։