ՔԿՀ ուղարկվող հանձնուքների թիվն էականորեն նվազել է (տեսանյութ)
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալայանն ասել է, որ ՔԿՀ-ներ ուղարկվող հանձնուքների թիվը կտրուկ նվազել է
«Ամանորին այս 2300 դատապարտյալի համար եղել է այնքան, որքան սովորաբար լինում է «Նուբարաշենի» մեկ օրվա հանձնուքը: Այդ աստիճան պակասել է»,- ասել է Զեյնալյանը` հավելելով, որ երբ այցելում է ՔԿՀ-ներ, անձամբ համտեսում է ՔԿՀ-ներում տրվող ճաշատեսակներից, առանձնազրույց է ունենում դատապարտյալների հետ:
Արդարադատության նախարարը նաև հիշեցրել է, որ ցմահ և առանձնապես ծանր հացագործությունների համար դատապարտվածներին արգելված է պահել այլ դատապարտյալների հետ:
Մանրամասն՝ տեսանյութում: