ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործերով քննության ընթացքում մենք չենք միջամտել. Զեյնալյան (տեսանյութ)
Ի՞նչ քայլեր է ենթադրում անցումային արդարադատությունը և ներկայում ի՞նչ ընթացակարգ է գործում, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ԱԺ-ում ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև լրագրողների այս հարցադրմանը:
«Համաներման երկու ակտ է ընդունված եղել, որոնք կարելի է դիտարկել անցումային արադարադտության համատեքստում, ուսումնասիրություններ են կատարվում անցումային արդարադատության կոնցեպցիայի վերաբերյալ, մեղավորության կանխավարկածով առաջնորդվելը պատկերավոր լայն մասսաների համար ասված արտահայտություն է, Հայաստանում գործում է անմեղության կանխավարկածը, իհարկե բացարձակ սկզբունք չի, հաստատվածէ Մարդու Իիրավունքների Եվրոպական կոնցվենցիայով, որոշակի պայմաններում ապահովելուց հետո հակառակն ապացուցելու բեռն անցնում է անձին, ով մեղադրվում է»,- ասաց Զեյնալյանը:
Նախարարին հարց ուղղվեց նաև ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործերով քննության ընթացքում իրենց կողմից միջամտության վերաբերյալ, նման հարց առաջ քաշել էր Հայկ Ալումյանը՝ նշելով, որ իշխանության կողմից ճնշումներ են լինում ՄիԵԴ-ում ՀՀ գործիչների վրա, որպեսզի նախկին իշխանություններից մնացած գործերը պարտվեն և ներկայիս իշխանությունը դրանք որպես դիվիդենտներ օգտագործի: Հարցին նախարարն այսպես արձագանքեց.
«Մարտի 1-ի գործերից մեծամասնությունով ավարտված է թղթակցությունը ՀՀ հետ և այդ գործերը ներկայացրել է Եւրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Կոստանյանը, մենք դրան բացարձակապես չենք միջամտել, անկախ նրանից, որ ԱԺ-ում լսումների ժամանակ մենք ընդդիմացել ենք, հակափաստարկներ ենք ներկայացրել, բայց ի պաշտոնե չենք միջամտել, թեև լիազորված լինելով իրականացնել ՀՀ անունից միակողմանւի հայտարարություն, հաշտության համաձայնության առաջարկություն, որևէ կերպ չենք միջամտել, որպեսզի բացահայտվի ճշմարտությունը, այն օպոնենտությունը, որ ներկայացվել է, գնահատվի անկախ դատարանի կողմից:
Իսկ ՔԿՀ-ներում հացադուլի մեջ գտնվող դատապարտյալների մասին նախարարը նշեց, որ պարբերաբար այցեր կազմակերպում է ու հանդիպում է բոլորին` անկախ նրանից, նրանք հացադուլի մե՞ջ են, թե՞ ոչ: Նշեց.
«Այդպիսի այցելություն ունեցել եմ «Արմավիր» ՔԿՀ և հանդիպել ցմահ ազատազրկված անձանց հետ, ովքեր կարիք են ունեցել հանդիպել: Սննդից և ջրից հրաժարվելը մարդու իրավունքն ու ազատությունն է, և նրան օրենքով սահմանված կարգով բացատրվում են հետևանքները, մարդը գիտակցաբար է գնում դրան և դա դադարեցնելու դիմաց ինքն է որոշում՝ ինչ կորզի»:
Թե ինչ նկատի ունի, նախարարը պարզաբանեց.
«Եթե դրա դիմաց պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը, պահանջում են հանդիպում կամ համապատասխան գործողություն հացադուլը դադարեցնելու դիմավ, մարդ ինքն է որոշում»: