Համաներման երկու ակտ է ընդունվել, որը կարելի է դիտարկել անցումային արդարադատության համատեքստում. Զեյնալյան
Համաներման երկու ակտ է ընդունվել, որը կարելի է դիտարկել անցումային արդարադատության համատեքստում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով անցումային արդարադատության մասին հարցին։
«Անցումային արդարադատության կոնցեպցիայի վերաբերյալ Արդարադատության նախարարությունը ուսումնասիրություններ է իրականացնում»,–ասաց նա։
Նախարարը պնդեց նաեւ, որ Հայաստանում առաջնորդվում են անմեղության կանխավարկածով. «Մեղավորության կանխավարկածով առաջնորդվելը ոչ մասնագիտական մասաների համար օգտագործվող եզրույթ է, Հայաստանում գործում է անմեղության կանխավարկածը»։
Սակայն, Զեյնալյանի խոսքով՝ անմեղության կանխավարկածը բացարձակ սկզբունք չէ. «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով հաստատված է, որ պետական պայմանների կողմից որոշակի պայմաններ ապահովելուց հետո հակառակն ապացուցելու բեռն անցնում է այն անձին, որը մեղադրվում է։ Այդպիսի ինստիտուտ կա եւ ուսումնասիրվում է»,–եզրափակեց նա։