2018թ. պատժի կրումից պայմանական ազատվել է 530 ազատազրկված անձ
ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված պաշտոնական տվյալների համաձայն՝ 2018 թվականին թվով 530 ազատազրկված անձ պատժի կրումից պայմանական ազատվել է: Այս մասին տեղեկացնում է Prison Monitoring Group -ը, որն զբաղվում է կալանավայրերում դիտարկումներ իրականացնելով:
Վերջինս ներկայացրել է աղյուսակ, թե որ ՔԿՀ-ից ինչ թվով դատապարտյալներ են ազատ արձակվել, նշում է.
Կից ներկայացված աղյուսակից երևում է, որ առավել մեծ թվով դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատվել է ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ից, իսկ նվազագույն թիվը արձանագրվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում:
Համեմատության համար պետք է նշել, որ 2017 թվականին վաղաժամկետ ազատվել է 365 ազատազրկված անձ:
Ինչը ցույց է տալիս, որ 2018 թ-ին պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի գործունեությունը բարելավվել է, իսկ ազատվածների թիվը՝ ավելացել: