Ի՞նչ են քննարկել «Իմ քայլը» խմբակցության անդամները Հակոբ Արշակյանի հետ. պարզաբանում է Լիլիթ Մակունցը (տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է.
«Կարծում եմ, որ հանդիպումների երկրորդ փուլը պետք է հրապարակային լինի, որովհետև շատ հարցեր քննարկեցվինք, որոնց մասին պետք է հանրությունը իմանա, թե յուրաքանչյուր նախարարություն ինչպես է պատկերացնում երկրի հետագա զարգացումը նաև տնտեսական առումով: Պարոն Արշակյանը խոսում էր այն քայլերի մասին, որով կարող են զարգացնել տնտեսությունը, մասնավորապես տեղում գործող ընկերությունների միջոցով, և թե ինչպես վերածել ընկերությունների, որոնք կարող են օգտակար լինել, վիճակագրություն ներկայացրեց պարոն Արշակյանը, ինչ ներդրումներ են եղել հարկային տիրույթից»:
Նա հավելել է, որ խոսել են նաև օրենսդրական նախաձեռնությունների մասին. «Իմ քայլը» խմբակցությունից կձևավորվի խումբ, որը հանդես կգա օրենսդրական նախաձեռնություններով, կլինի երկու օրենսդրական նախաձեռնություն:
«Մեկի մասին ես կխոսեմ, մյուսը իրենք կներկայացնեն. Խոսքն ինտելեկտուալ սեփականության մասին է, որը մեծ խնդիր է առաջացնում և կարգավորման կարիք ունի»,- հավելել է նա: