Առողջապահության նախարարությունում քննարկում են ապահովագրության համակարգի մշակումն ու ներդրումը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր facebook-ի էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ միջազգային և տեղական գործընկերների հետ կազմակերպել են կլոր սեղան-քննարկում առողջության ապահովագրության համակարգի մշակման և ներդրման համար:
«Մեր միջազգային և տեղական գործընկերների հետ կազմակերպել ենք շատ կարևոր կլոր սեղան-քննարկում առողջության ապահովագրության համակարգի մշակման և ներդրման համար։ Մեզ համար կարևոր է բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքը և ներդրումը նման համապարփակ համակարգերի մշակման գործում և մենք համարում ենք, որ մասնակցային ձևաչափերը հանգեցնում են ավելի կայուն համակարգերի ստեղծման»։