Համացանցում քննարկում են Մեգան Մարքլի ապագա երեխայի սեռը
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը փետրվարի 19-ին Նյու Յորքում իր ապագա երեխայի պատվին հավաքույթ է կազմակերպել, որին մասնակցել են նրա ամենամոտ ընկերները: Միջոցառման ընթացքում, կարելի է ասել, երեխայի սեռը բացահայտվել է:
Բանն այն է, որ Մեգան Մարքլի ընկերուհիներից մեկին՝ դերասանուհի Էբիգեյլ Սփենսորին պապարացիները նկատել են կապույտ գույնի փաթեթավորմամբ նվերով: Լուսանկարի հրապարակումից հետո համացանցի օգտատերերը միանգամից սկսել են կասկածել, որ արքայազն Հարրիի կինը տղայի է սպասում: Երեխայի ծնունդը սպասվում է գարնանը: