Արտակ Զեյնալյանը մանրամասներ է ներկայացրել ինքնասպան եղած դատապարտյալի մասին (լուսանկար)
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավորի մահվան դեպքին:
«Կալանավորներից մեկը, ով գտնվում էր կարանտինի մեջ, ինքնսպանություն է գործել՝ կախվելու միջոցով: Ով չգիտի, ասեմ՝ երբ կալանավորին տեղափոխում են ՔԿՀ, պետք է գտնվի կարանտինի մեջ: Հոգեբաններն աշխատելի ես եղել նրանց հետ, երկու հոգի են եղել խցում, երկուսն էլ նույն տիպի արարքի մեջ են մեղադրվելիս եղել: Մեկի հետ հոգեբաններն աշխատելիս են եղել, մինչև վերադարձել են, մյուսն արդեն անշնչացած է եղել: Մեղադրվում է անչափահաս երեխային բռնաբարելու մեջ», – ասել է Զեյնալյանը՝ հավելելով, որ անցած տարի ևս նման դեպք է արձանագրվել:
Ըստ արդարադատության նախարարի՝ ինքնասպան եղած դատապարտյալն արդեն երկու անգամ պատիժ կրել է, սա ձերբակալության երրորդ դեպքն էր: Մեղադրվել է տարբեր բնույթի հանցագործությունների մեջ: Գործը նախաքննության փուլում է: