Սիրիայի Ռաքքա քաղաքի մոտակայքում մասսայական գերեզմանոց է հայտնաբերվել
Սիրիայի Ռաքքա քաղաքի մոտակայքում «ԻՊ» ահաբեկչական խմբավորման անդամների կողմից սպանված անձանց մասսայական գերեզմանն է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է France Press-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այստեղ ավելի քան 3000 մարդու մարմին է հայտնաբերվել:
Հաղորդվում է, որ հայտնաբերված գերեզմանոցում 2.5-3 հազար մարդ է եղել:
Դրանից բացի՝ մոտակա տարածքներում ևս առանձին գերեզմանոցներ են հայտնաբերվել, որտեղից մոտ 99-1100 մարդու դի է դուրս բերվել:
Ավելի վաղ այս տարածքում ևս մեկ մասսայական գերեզման էր հայտնաբերվել, որտեղից ավելի քան 1.4 հազ մարդու մարմին էր դուրս բերվել:
Հիշեցնենք, որ «ԻՊ» ահաբեկչական խմբավորման զինյալները Ռաքքա քաղաքը գրավել
էին դեռևս 2014 թվականին ու այն հայտարարել իրենց մայրաքաղաքը: